Քննարկվել է ՄԻՊ աշխատակազմի հաջորդ տարվա բյուջետային հայտը | iravaban.net

iravaban.net

2026 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ծախսերը նախատեսված են 602 մլն դրամ: Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում՝ շարունակելով ներկայացնել «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը:  Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«Նախորդ տարվա համեմատ կա 15 մլն դրամի ավելացում, որը պայմանավորված է տեխնիկական հագեցվածության բարելավման գծով 8 մլն դրամը չնախատեսելով այս տարի: Այս տարի տեխնիկական հագեցվածության գծով միջոցներ չենք նախատեսել բոլոր պետական մարմիններում, եւ 23 մլն դրամ ավելացվել է ապարատի պահպանման ծախսերը»,- ասել է նախարարը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, նշել է, որ հաստատությունում  իրականացվում են համակարգային բարեփոխումների ծրագրեր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն