factor.am ՌԴ Դոնի Ռոստովի Հարավային շրջանի զինվորական դատարանում եզրափակիչ ելույթների ժամանակ պետական մեղադրողը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով բոլոր ութ մեղադրյալների համար, փոխանցում է Meduza-ն։
Դատավարությունը սկսվել է փետրվարին։ Այն ընթանում է փակ դռների հետևում՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Պաշտպանական կողմն իր եզրափակիչ ելույթները կներկայացնի հոկտեմբերի 30-ին։
Գործով անցնում է, ընդհանուր առմամբ, 13 մեղադրյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանցից ութը կալանավորված են։ Մեղադրյալներ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբը, Դմիտրի Տյաժոլիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը մեղադրվում են ահաբեկչական գործողություն կատարելու (205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ) և զենքի անօրինական շրջանառության (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) մեջ։
Սոլոմկոն և Տերչանյանը կասկածվում են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության մեջ (226.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։ Քննությունն ահաբեկչական հարձակման կազմակերպիչ է համարում Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկին։
Մեղադրյալները չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով փաստաբաններին, գրել էր, որ գործով մեղադրյալներն «պատահական անհատներ են, որոնք սխալ ժամանակ սխալ տեղում են հայտնվել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում