Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձախ-լիբերալ և ծայրահեղ աջ կուսակցությունները հավասար թվով մանդատներ են ստանում  | factor.am

factor.am  Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում Ռոբ Յեթենի գլխավորած ձախ-լիբերալ «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը և Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությունը» (PVV), ձայների 90%-ի հաշվարկից հետո արձանագրված նախնական արդյունքներով, նոր խորհրդարանում հավասար թվով մանդատներ կստանան՝ 150-ից 26-ական, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այսպիսով, D66 կուսակցությունը, նախորդ ընտրությունների համեմատ, եռապատկել է արդյունքը։ Միևնույն ժամանակ, Ազատության կուսակցությունը զգալիորեն վատթարացրել է ցուցանիշները։ 2023 թվականի ընտրություններում Ազատության կուսակցությունը զբաղեցրել էր առաջին տեղը՝ ստանալով 37 տեղ:

Սպասվում է, որ Նիդերլանդներում կառավարական կոալիցիա կազմելը, կանխատեսումների համաձայն, դժվար կլինի։ Դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի 150 տեղերից 76-ը, ինչը հնարավոր է միայն չորս կուսակցությունների միավորման դեպքում։

Նիդերլանդներում ներկայիս քվեարկությունը դիտվում է որպես ծայրահեղ աջակողմյանների դիրքերը ամրապնդելու կարողության փորձություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն