Հարավային Կովկասը խաղաղությունը չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկներն այստեղ են․ Սաակաշվիլի | factor.am

factor.am  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս կայացած հանդիպմանը։

«Շատ կարևոր հանդիպում նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղությունը չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկներն այստեղ են։ Ռուսաստանի վերջին հենասյունը Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։ Վրաց ժողովուրդը, պայքարելով իր ազատության համար, պայքարում է նաև տարածաշրջանում խաղաղության համար»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են Եգիպտոսում հոկտեմբերի 13-ին՝ Գազային նվիրված խաղաղության գագաթնաժողովի շրջանակում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն