ԲՏԱ նախարարը զգուշացնում է զեղծարարության նոր սխեմայի մասին

Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցի մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։

Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների»,- գրել է նախարարը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր ահազանգել՝ նշելով, թե իր անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել տարբեր հարթակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն