Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել | armenpress.am

armenpress.am Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Խալիլ Շիրղոլամին։

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Արաղչին նաև հայտնել է, որ Վրաստանում Իրանի դեսպան է նշանակվել Ալի Մոջանին։

Հայաստանում Իրանի նախորդ դեսպանը Մեհդի Սոբհանին էր, որը վերջերս ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը երկրում։

Խալիլ Շիրղոլամին ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետազոտությունների և ուսումնասիրությունների գծով տեղակալն է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն