Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել «Սրբազան պայքար» շարժման գործով նիստին, բայց դիմում է ուղարկել դատարան | factor.am

factor.am «Սրբազան պայքար» շարժման գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել: Նա դիմում է գրել դատարան այն մասին, որ թեև իր խափանման միջոց կալանքը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով՝ իր աշխատանքային համակարգիչն, ինչպես նաև ծառայողական մեքենան առգրավված են, ուստի՝ չի կարող ներկայանալ դատարան և պաշտպանություն իրականացնել:

Կոչուբաևը նաև դատարանին հայտնել էր, որ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի դրանք վերադարձվեն:

Նշենք, որ այս գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի շահերը պաշտպանող Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար: Նա կալանավորվել է, ապա օրեր առաջ խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով: Այսօրվա նիստը Կոչուբաևի բացակայության պատճառով չհետաձգվեց, քանի որ պաշտպաններից Արայիկ Ներսիսյանը պատրաստակամություն հայտնեց այս նիստի ընթացքում ստանձնել Ալեքսանյանի պաշտպանությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն