Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց․ պաշտպան

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը` «18 արդարների» գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի նկատմամաբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացրեց, կիրառեց վարչական հսկողություն (առանց էլեկտրոնայի սարքի կիրառման) և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն:

Այժմ Աղվան Արշակյանը հնարավորություն կունենա լիարժեքորեն զբաղվել իր առողջության վերականգնմամբ և լինել բժշկական պատշաճ հսկողության ներքո:

Միաժամանակ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հանրային մեղադրողները չառարկեցին մեր կողմից ներկայացված միջնորդությանը, ինչը թեև ուշացած, սակայն գնահատանքի արժանի մոտեցում էր»,- գրել է պաշտպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն