ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը | 1lurer.am

1lurer.am  Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, պետք է կատարեն իրենց պարտավորությունները պայմանագրի շրջանակում՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի խոսնակ Անիտա Հիփերը։

«Մենք կոչ ենք անում միջազգային պայմանագրերի բոլոր կողմերին՝ կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը»,- Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Խոսնակն այդ պատասխանն է տվել, երբ հարցրել են ԵՄ անդամ պետությունների՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը ստորագրողների արձագանքի մասին՝ Ռուսաստանի կողմից միջուկային թևավոր հրթիռի, միջուկային էներգետիկ կայանքով ստորջրյա սարքի փորձարկումներին և Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումները վերսկսելու ծրագրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն