Ռուսաստանը երկխոսություն է վարում Ադրբեջանի հետ՝ իր ձերբակալված քաղաքացիների վերադարձի վերաբերյալ. Զախարովա | 1lurer.am

1lurer.am  Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի թեմային: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ Մոսկվան երկխոսություն է վարում Բաքվի հետ:

«Երկու երկրների համապատասխան մարմինները երկխոսություն են վարում այս հարցի շուրջ»,- ասել է խոսնակն ու նշել, որ ռուս լրագրողներն արդեն վերադարձել են Ադրբեջանից։

Նա հավելել է, որ հատկապես մտահոգիչ է Սանկտ Պետերբուրգից ուսանող Դմիտրի Ֆյոդորովի վիճակը: «Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը բժշկական օգնություն տրամադրելու հարցում է ուղարկել»,- հայտարարել է Զախարովան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն