Իրանը բանակցում է Telegram-ի և մի քանի հավելվածների սեփականատերերի հետ դրանք երկրում վերագործարկելու նպատակով | armenpress.am

armenpress.am Իրանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է սկսել Telegram-ի և մի քանի այլ հավելվածների սեփականատերերի հետ՝ երկրում դրանց վերագործարկման համար։

Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ եթե բավարարվեն որոշակի պայմաններ, ապա Իրանի իշխանությունները կվերացնեն այդ մեսենջերների արգելափակումը։

Ինչպես նշում է գործակալությունը, բոլոր վեց անհրաժեշտ պայմանները արտացոլված են Կիբերտարածության Գերագույն խորհրդի կողմից 2025 թվականի ձմռանն ընդունված բանաձևում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն