Նյու Յորքում ուժեղ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, խափանվել են չվերթները | azatutyun.am

azatutyun.am Նյու Յորքում ուժեղ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, Reutrs-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքապետ Էրիկ Ադամսը: Փոթորիկները խափանել են չվերթները, իսկ օդերևութաբանական ծառայությունները զգուշացրել են որոշ շրջաններում հնարավոր ջրհեղեղների մասին։

ԶԼՄ-ները հաղորդել են եղեղումների և վնասների մասին, քաղաքի Ջոն Քենեդիի, Լա Գուարդիայի և Նյուարքի օդանավակայանների պաշտոնյաները հայտնել են, որ չվերթների ժամանակացույցը խափանվել է։

«Այս փոթորիկը գերազանցել է հոկտեմբերի 30-ի անձրևների ռեկորդները», – նշել է Ադամսը X-ում՝ հավելելով, որ մի քանի ժամվա ընթացքում կանխատեսվող անձրևի մեծ մասը տեղացել է կեսօրին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն