«ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ի գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման. դրանց գործունեությունը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան-Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։

Այս մասին հայտնում է տեսչական մարմինը:

«Մասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց ստուգաչափման, ինչի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է կարգադրագիր՝ բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, մինչև նշված խախտումների վերացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն