ԶԼՄ-ները գրել էին, որ ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում գործողություններ է իրականացնում, և կան բերման ենթարկվածներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից News.am-ին հայտնել են, որ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։
«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հայտնել են Կոմիտեից։