Հաջիևն ադրբեջանական կողմում հաղորդակցությունների կառուցման աշխատանքներից տեսանյութ է հրապարակել` այն անվանելով «Զանգեզուրի միջանցք» | factor.am

factor.am  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով ադրբեջանական կողմում շինաշխատանքները մոտենում են ավարտին։

«Զանգեզուրի միջանցքը դեպի Ադրբեջան-Հայաստան սահման մոտենում է ավարտին։ Ադրբեջանը տեղում քրտնաջան աշխատում է տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապեր հաստատելու ուղղությամբ»,- գրել է Հաջիևը X-ի իր միկրոբլոգում ու տեսանյութ հրապարակել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հաջիևի ուղեկցությամբ երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են գրավյալ Արցախի Կովսականի շրջան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն