Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե «միջանցքով» անցնող 44 կիլոմետրանոց հատվածը կարող է վերականգնվել շուրջ երկու տարվա ընթացքում | factor.am

factor.am  «Ճանապարհի երկարությունը 44 կմ է։ Ռուս երկաթուղային շինարարության մասնագետները ոտքով անցել են այս ճանապարհը։ Այն կարելի է վերականգնել մոտ երկու տարվա ընթացքում, քանի որ թունելները փլուզված չեն. միայն երկաթուղային համալիրն է պետք վերականգնել»։ Այս մասին հայտարարել է գրավյալ Արցախ այցելած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական իշխանական APA-ի հարցին։

Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե ով և ինչպես կվերականգնի ճանապարհը։

«Այս ճանապարհը ոչ միայն կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, այլև կստեղծի պայմաններ տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման համար։ Գլխավորն այն է, որ ճանապարհի վերականգնումն ավարտվի հնարավորինս շուտ»,- նշել է դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն