Դեսպան Աֆյանը և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով պատասխանատու քարտուղար Սիբի Ջորջի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախանշված բարձրաստիճան փոխայցելություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման և բազմոլորտ համագործակցության փոխշահավետ ընդլայնման ուղիների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել հայ-հնդկական դարավոր և մշակութային ամուր կապերին, ինչպես նաև երկու երկրների հեռանկարային և հուսալի գործընկերությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն