Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կառավարությունը Հայաստանին որպես աջակցություն կհատկացնի 152 մլն եվրո:

Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Բեռլինից նկարած տեսանյութով:

«Գերմանիայի կառավարությունը 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Ահա այն հիմնական արդյունքը, որին հասանք Բեռլինում Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում, որը հայկական կողմից ղեկավարում եմ ես: Այդ 152 մլն եվրոյից 18 մլն եվրոն անհատույց գրանտային միջոցներ են, իսկ 134 մլն-ը՝ շատ ցածր՝ 0-ից մի փոքր բարձր տոկոսադրույքով վարկային միջոցներ են»,-ասաց Պապոյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ այդ ամբողջ գումարն ուղղելու են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերականգնվող էներգետիկայի և ջրային համակարգերի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության բազմաթիվ կարևոր խնդիրների լուծմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն