Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ում արված գրառման մեջ։
«Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,- նշված է գրառման մեջ: