ՀՀ-ն չի մասնակցել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը | azatutyun.am

azatutyun.am Ալմաթիում այսօր հանդիպել են ԱՊՀ պաշտպանության նախարարները՝ քննարկելու իրենց ազգային բանակների մարտական պատրաստվածության զարգացման և ամրապնդման հիմնական ուղղությունները, հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը չի մասնակցել միջոցառմանը, որին ներկա են եղել Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն