Արմեն Գրիգորյանը և Էդգար Լավանդոսը քննարկել են անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ:

Ինչպես հայտնում են ԱԽ-ից, զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմոլորտ զարգացման կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն