Բաքվի դատարանում շինծու գործերով նիստում հայ գերիները միջնորդություններ են ներկայացրել | factor.am

factor.am Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների, հայ գերիների շինծու գործերով հեթական դատական նիստը՝ փաստաթղթերի ներկայացմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը միջնորդությամբ է հանդես՝ խնդրելով հանցավոր խումբ ստեղծելու հետ կապված մեղադրանքը հանել քրեական գործից և քննարկել առանձին վարույթում։ Նրա փաստաբան Վալեհ Գուրբանովը պաշտպանել է միջնորդությունը։

Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ նման միջնորդությունը դատավարության ներկայիս փուլի քննարկման առարկա չի հանդիսանում։

Կողմերի փաստարկները լսելուց հետո դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, մերժել է  միջնորդությունը՝ այն անհիմն համարելով։

Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն էլ միջնորդություն  է ներկայացրել՝ խնդրելով բացառել իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի որոշ տարրեր։ Բաբայանը հայտնել է  իր համաձայնությունը միջնորդությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն