Ադրբեջանը երկրում հավատարմագրված դիվանագետների համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով միջոցառում է կազմակերպել | factor.am

factor.am Արցախի Կովսականում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի անդամների համար նախատեսված ճեպազրույց։ Դրան մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ինչպես նաև  թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումմետովը։ Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակել են առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեզը։

«Զանգեզուրի միջանցքի կարևորությունը չի սահմանափակվում միայն բեռնափոխադրումներով։ Միջանցքը նաև կծառայի որպես էներգետիկ և կապի ենթակառուցվածքների հարթակ։ Ինչպես այսօր տեսնում եք՝ Ադրբեջանն արդեն կարևոր քայլեր է ձեռնարկում այս միջանցքի իրականացման համար։ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի շրջաններում իրականացվող լայնածավալ վերականգնման ծրագիրը նպատակ ունի այս տարածքները վերածել երկրի զարգացման նոր կենտրոնների»,- ասել է Գումմետովը։

Պաշտոնյան հավելել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կստեղծի բոլորովին նոր աշխարհատնտեսական իրականություն տարածաշրջանի տրանսպորտային ցանցի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն