Պենտագոնը թույլտրել է Ուկրաինային փոխանցել Tomahawk հրթիռները․ CNN | 1lurer.am

1lurer.am Պենտագոնը թույլատրել է Սպիտակ տանը Ուկրաինային փոխանցել մեծ հեռահարությամբ թևավոր Tomahawk հրթիռները` որոշելով, որ դա չի վնասի ԱՄՆ-ի զինամթերքի պաշարներին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և եվրոպական աղբյուրները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միայն ԱՄՆ-ն է տիրապետում Tomahawk-ների կիրառման հմտությանը և չի պատրաստվում այդ գիտելիքը որևէ մեկի հետ կիսել։

CNN-ի տվյալներով՝ այժմ հրթիռների փոխանցման վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն