Չենք կարծում, որ Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունը ՀՀ-ում կայանալիք գագաթնաժողովին հնարավոր կլինի. Հաջիև | factor.am

factor.am

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նախ, Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության պաշտոնական հրավեր-նամակ դեռ չի ստացվել: Երկրորդ՝ ներկա պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն այդ միջոցառմանը հնարավոր կլինի»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականի մայիսին՝ Երևանում:  Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, նշել էր, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել ակտուալ քայլ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն