ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պոպշոյին՝ Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առիթով։ Այս մասին տեղեկանում ենք Արարատ Միրզոյանի X-ում գրառումից։
«Շնորհավորում եմ Միխայ Պոպշոյին Մոլդովայի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում՝ միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը»,- գրել է Միրզոյանը։