Մերձմոսկվայում կարտաքսեն ավելի քան 4,3 հազար միգրանտների | factor.am

factor.am

Մոսկվայի մարզում հոկտեմբերի 13-22-ն անցկացվել է «Անօրինական-2025» գործողության երկրորդ փուլը, որի նպատակն, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի «անօրինական միգրացիան կանխելն է, բացահայտելը վարչական իրավախախտումները և հանցագործությունները միգրացիոն ոլորտում»։

Մոսկվայի մարզի ներքին գործերի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տատյանա Պետրովայի խոսքով՝ դատարանների կողմից կայացվել է ավելի քան 4,3 հազար որոշում՝ օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնությունից վարչական կարգով արտաքսելու վերաբերյալ։

«Ընդհանուր առմամբ, գործողության երկու փուլերի արդյունքներով կանխվել է ավելի քան 15,7 հազար վարչական իրավախախտում, կազմվել է ավելի քան 10 հազար արձանագրություն՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու ռեժիմի խախտման համար, և ավելի քան 2,1 հազար արձանագրություն՝ անօրինական աշխատանքային գործունեություն ծավալելու համար։

Բացի այդ, օտարերկրացիներին անօրինական աշխատանքի ներգրավելու համար աշխատատուների նկատմամբ կազմվել է ավելի քան 1,6 հազար վարչական արձանագրություն»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն