Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ եկավ Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ քահանայի մատուցած պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հովհաննավանք։ Արդեն երկրորդ կիրակին է վարչապետը մասնակցում է Ստեփան Ասատրյանի (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) մատուցած պատարագին։ Օհանավանում վաղ առավոտից ոստիկանական ուժեր են ներկա։ Տեղում են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով․ «Մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելուց առաջ մենք պետք է նախ հոգևոր և բարոյական իմաստով արժանի լինենք մեր սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին»:

Զուգահեռ պատարագ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության և օծման 26-րդ տարեդարձի առիթով։ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս է բերվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Պատարագին մասնակցում են մի շարք ընդդիմադիր գործիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն