Փրկարարները հայտնաբերել են անհետ կորած երեխայի դին

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից և հիշեցնում, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։

Կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն