Հրդեհ Երևան քաղաքի Աթոյան փողոցում

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 11։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան փողոցում այրվում է տան տանիք։ Այս  մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աթոյան փողոցում գտնվող երկու հարակից տան տանիքներում (ընդհանուր մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։04-ին, մարվել՝ 12։08-ին։ Մասամբ այրվել են տանիքների կառուցատարրերը (ընդհանուր մոտ 60 քմ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն