Կազմակերպվում է Հաղարծինում ՃՏՊ-ի հետևանքով տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ. ԱՆ

 

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի:
Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տեղում համայց է իրականացրել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն