Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հաջորդ կիրակի որ եկեղեցում կմասնակցի պատարագի

 

Հաջորդ կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում և հավելել․

«Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում արդեն երկրորդ կիրակին մասնակցում էր Ստեփան Ասատրյանի (մինչեւ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ) մատուցած պատարագին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն