factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Ուկրաինային հեռահար «Tomahawk» հրթիռների մատակարարումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Air Force One նախագահական ինքնաթիռում լրագրողի հարցին՝ արդյո՞ք դիտարկում է այդ զենքերը Կիևին մատակարարելու հարցը, Թրամփը պատասխանել է. «Իրականում՝ ոչ»։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ամերիկյան ու եվրոպական երկրներում աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը համաձայնել է «Tomahawk» հրթիռներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությանը, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։