factor.am Աֆղանստանում տեղի ունեցած 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թալիբանը, գրում է Sky news-ը։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է կեսգիշերն անց՝ ժամը 00:59-ի սահմաններում, Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է հյուսիսային Բալխ նահանգում: Թալիբանի առողջապահության նախարարությունը հավելել է, որ 320 մարդ վիրավորվել է, նախարարության խոսնակ Շարֆատ Զամանն էլ հայտարարել է, որ զոհվածների և վիրավորների թիվը կարող է աճել։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) երկրաշարժի հետևանքների իր համակարգում նարնջագույն տագնապ է հայտարարել՝ ենթադրություն հայտնելով, որ «զգալի թվով զոհերի հավանականությունը մեծ է, և աղետը կարող է լայնածավալ լինել»։
Բալխ նահանգի գործադիր իշխանության խոսնակ Հաջի Զաիդը հավելել է, որ երկրաշարժը ոչնչացրել է քաղաքի սրբավայրի՝ Կապույտ մզկիթի մի մասը։
Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը X-ում հայտարարել է, որ գտնվում է տեղում՝ գնահատելով կարիքները և օգնություն տրամադրում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում