Ուկրաինայի ԶՈՒ-ն աշնան սկզբից ի վեր չորրորդ անգամ ԱԹՍ-ներով հարձակվել է Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա | factor.am

factor.am  Ուկրաինական զինվորականներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, որը «Ռոսնեֆտ»-ի մաս է կազմում։ Այս մասին հաղորդում է Astra-ն՝ հղում անելով հարվածի վայրից ստացված տեսանյութի վերլուծությանը, գրում է Meduza-ն։

Սարատովի բնակիչները նոյեմբերի լույս 3-ի գիշերը տեղական սոցիալական ցանցերի էջերում հայտնել են պայթյունների, ազդանշանների և հակաօդային պաշտպանության ակտիվության մասին: Քաղաքի օդանավակայանի գործունեությունը գիշերը մի քանի ժամով դադարեցվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սարատովի մարզի վրա 29 անօդաչու թռչող սարք որսալու մասին: Իշխանությունները պաշտոնապես որևէ տեղեկատվություն չեն հաղորդել հարձակման հետևանքների մասին:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն