Հովհաննավանքում ոստիկանությունն օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը. ՆԳ նախարար | 1lurer.am

1lurer.am  Ոստիկանությունը շարունակում է և շարունակելու է հասարակական կարգն ապահովել Հովհաննավանքում, եթե դրա կարիքը լինի: Բազմաթիվ կրոնական միջոցառումներ են լինում տարբեր եկեղեցիներում, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ և անվտանգություն է ապահովում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե հարյուրավոր ոստիկաններ են բերվում Հովհաննավանք կիրակնօրյա պատարագների ժամանակ:

«Նույն օրը Մայր Աթոռում ոստիկանությունը հասարակական կարգ և անվտանգություն է ապահովել: Մենք ունեցել ենք տարբեր կրոնական տոնական միջոցառումներ, որտեղ կրկին ոստիկանությունը հասարակական կարգ և անվտանգություն է ապահովել, բայց մեզ կարծես թե մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում, և մենք կենտրոնանում ենք Հովհաննավանքի օրինակի վրա:

Հովհաննավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը: Իսկ թե ով, ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի [տեղում], հարգելի՛ գործընկերներ, դա ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է, և ոստիկանությունն ինքն է որոշում՝ ծառայությունն ինչպես կազմակերպի: Կարող են Երևանից էլ մարդիկ ներգրավված լինել, կարող են Լոռու մարզից մարդիկ ներգրավված լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ է, ինչ Հովհաննավանքում պատարագ է մատուցում Ստեփան Ասատյանը (մինչ կարգալույծ հռչակվելը՝ Տեր Արամ)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաններ մասնկացել են Ասատրյանի մատուցած պատարագին, որի ընթացքում Օհանավան գյուղում և վանքի տարածքում ոստիկանությունը իրականացրել է ուժեղացված ծառայություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն