Փորձանմուշների փորձարկումից հետո կունենանք ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն. Պապիկյան | 1lurer.am

1lurer.am  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ԶՈՒ բարեփոխումների գործընթացի շրջանակում նոր համազգեստ ունենալու հարցին:

«Մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին. խոսքը մի քանի հազար փորձանմուշների մասին է, ինչը պետք է հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո մենք կունենանք գնման գործընթաց, և ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն»,- ասաց նա՝ հավելելով, որ գործընթացն իր բնականոն հունով ընթանում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն