factor.am Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ղեկավարների և այլ գերիների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազներին իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն է ընձեռվել։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հայտնել է, որ տարվա ընթացքում անցկացվել է մոտ 100 դատական նիստ։ Փաստաթղթերն ու ապացույցներն ուսումնասիրվել են ավելի քան 500 ժամ։
«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժողները և վկաները։ Դատական նիստերի ընթացքում վերանայվել են նախաքննության ընթացքում հավաքված ապացույցները, ինչպես նաև պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։ Որպես մեղադրանքի կողմ՝ մենք կարծում ենք, որ ներկայացված ապացույցների հիման վրա հաստատվել է մեղադրյալների մեղավորությունը 1988 թվականից ի վեր կատարված բազմաթիվ քրեական հանցագործությունների համար»,- հայտարարել է դատախազը։
Նշվել է, որ հայ գերիների ցուցմունքներում ներկայացված մեղադրանքները կվերանայվեն։ Նորից կգնահատվեն «հանցագործությունները» և դրանցում հայ գերիների դերը, իբր, հաստատող ապացույցները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում