Սևանից ոռոգման նպատակով ջրթող հանգույցների կապարակնքումից հետո՝ Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը և ՋԿ ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Արտյոմ Մխիթարյանը աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։
Կոմիտեի ղեկավարներն ուսումնասիրել են ոռոգման մի շարք հատվածներ, մասնավորպես՝ այցելել են Սևան-Հրազդան ջրանցքի գլխամաս, Սևան ՀԷԿ և Գեղամավանի դիտակետ։
Դիտարկվել և քննարկվել են ոռոգման համակարգի տարբեր հատվածներում առկա խնդիրները, նախանշվել են մոնիթորինգային հաջորդ այցերի ուղղությունները։
Կոմիտեն շարունակելու է ուսումնասիրությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել ոռոգման համակարգերի կառավարելիությունը և նվազեցնել ջրային կորուստները մարզերում։