Վահագն Խաչատուրյանը եգիպտահայ համայնքին է ներկայացրել հայաստանյան հասարակական, քաղաքական անցուդարձը

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կահիրե կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ըստ հաշորդագրության՝ նախագահն իր խոսքում անդրադարձել է հայաստանյան ներկայիս հասարակական քաղաքական կյանքի անցուդարձին, ապա մանրամասներ ներկայացրել կառավարության պաշտպանության, առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ու նոր ծրագրերի մասին։

«Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հնչեցրած հարցերին՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն