Արսեն Թորոսյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են զբաղվածության խթանման, սոցիալական ներառման և գենդերային հավասարության ապահովման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, զբաղվածության խթանման, սոցիալական ներառման և գենդերային հավասարության ապահովման վերաբերյալ հարցեր։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ աջակցության կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և սոցիալական ծառայությունների որակի բարձրացման գործում։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրից բխող «Արդյունքների վրա հիմնված ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագրի» մասին և շեշտել վերջինիս դերը երիտասարդների, կանանց, ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող գործունակ անձանց, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության ապահովման գործում։

Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքների դերը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը համատեղ սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն