ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում մեկ մարդու կյանք խլած փլուզումից

ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Վանաձորում տեղի ունեցած փլուզման մասին, որի հետևանքով մեկ անձ է մահացել։

«Տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատակներում»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ հատուկ տեխնիկա։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն