Վահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Քաթարի մայրաքաղաք Դոհա։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Խաչատուրյանը նոյեմբերի 4-6-ն աշխատանքային այցով կլինի Քաթարում՝ Համաշխարհային սոցիալական համաժողովին մասնակցելու համար։

Հանրապետության նախագահը համաժողովի ընթացքում հանդես է գալու ելույթով, նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումներն արտասահմանյան գործընկերների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն