Ուկրաինան զենքի արտահանման գրասենյակներ կբացի Բեռլինում և Կոպենհագենում. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինան այս տարի զենքի արտահանման և զենքի համատեղ արտադրության գրասենյակներ կբացի Բեռլինում և Կոպենհագենում, հայտարարել Է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Կիևում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ռազմածովային անօդաչու թռչող սարքերը և հրետանային համակարգերը այն սպառազինությունների շարքում են, որոնք Կիևը կկարողանա արտահանել:

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել հայրենական արտադրության «Ֆլամինգո» և «Ռուտա» հրթիռների զանգվածային արտադրությունը:

Նա նաև հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անօդաչու թռչող սարքերի գործարքի շուրջ հետագա բանակցությունների համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն