azatutyun.am Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնել Է «Սինհուա» պաշտոնական լրատվական գործակալությունը:
Նրանք հանդիպել են Ժողովրդական ժողովի Մեծ դահլիճում: Նախան այդ Միշուստինին ընդունել է Չինաստանի վարչապետ Լի Քիանգը: Լին ասել է, որ Պեկինը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Մոսկվայի հետ և պաշտպանել անվտանգության ընդհանուր շահերը: