factor.am Սիրիայից ժամանած փախստականները պետք է լքեն Գերմանիան և վերադառնան իրենց հայրենիք, քանի որ այնտեղ քաղաքացիական պատերազմն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է: Այժմ Գերմանիայում ապաստան խնդրելու հիմքեր չկան, ուստի մենք կարող ենք սկսել արտաքսումները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն կամավոր վերադառնալ, կարող են ապագայում արտաքսվել»,- ասել է Մերցը մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը հայտարարել է կարգավիճակի տրամադրման ընթացակարգերն առանձնացնելու անհրաժեշտության մասին։
«Ես շատ դժգոհ եմ, որ մենք դեռ ունենք մարդիկ, որոնց կարող էինք կամ արդեն մասամբ ինտեգրել ենք աշխատաշուկայում, բայց նրանք դեռևս ապաստան ստանալու գործընթացում են։ Մենք առաջարկում ենք ապագայում արդյունավետ դարձնել այս վարչական ընթացակարգը՝ լիովին տարանջատելով ապաստանի գործընթացն աշխատաշուկայում ինտեգրացիայից։ Հենց դրա համար էլ գոյություն ունի, այսպես կոչված, Work-And-Stay գործակալությունը։ Թարգմանաբար սա նշանակում է՝ աշխատիր և մնա»,- նշել է Մերցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում