Ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ. ԿԲ նախագահ | armenpress.am

armenpress.am Հայաստանում գնաճի փոքր-ինչ աճը՝ սեպտեմբերին 3.7 տոկոս գնաճը պայմանավորված է առաջարկի գործոններով:

Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«ՀՆԱ-ի աճը շատ մոտ է պոտենցիալին: Կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք, որովհետև ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ: Գնաճի վերջին որոշակի աճը 3.7 տոկոս է այս պահի դրությամբ, հիմնականում պայմանավորված է առաջարկի գործոններով»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ները, որպես կանոն, զերծ են մնում առաջարկի գործոններին արձագանքելուց, որովհետև նրանց հիմնական գործը հանդիսանում է պահանջարկի բաղադրիչով պայմանավորված գնաճի կառավարումը:

Անդրադառնալով 2025-ի արդյունքներով տնտեսական աճի հնարավոր սցենարների վերաբերյալ հարցին՝ ԿԲ նախագահն ասաց, որ ֆինանսական շուկայի մասնակիցների գնահատականների համաձայն կանխատեսումը մոտ 5.2 տոկոս է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն