Ջուջևանի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ»-ի Ջուջևանի մասնաճյուղի հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը:

Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի՝

սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում (պատերի ծեփը թափված է, պատերը ճաքճքված են), եղել են բորբոսասնկեր,
առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի գոլորշու խտացումը, նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկներ թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն