Նոյեմբերի 4-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին։ Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։