Վրաստանի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել երեք ընդդիմադիր կուսակցություններն արգելելու վերաբերյալ իշխող ուժի հայցը | factor.am

factor.am  Վրաստանի Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Վրացական երազանք» կուսակցության կողմից ներկայացված հայցը, որով իշխող ուժը պահանջում է դադարեցնել երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը: Հոկտեմբերի 31-ով թվագրված փաստաթուղթը հրապարակվել է դատարանի կայքում նոյեմբերի 4-ին, գրում է The Insider-ը։

Վրաստանի խորհրդարանի 88 պատգամավորների անունից ներկայացված դատական ​​հայցը պահանջում է հակասահմանադրական ճանաչել «Միացյալ ազգային շարժում», «Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան – Լելո» կուսակցություններն ու արգելել նրանց գործունեությունը։ Երեք կուսակցություններն էլ խորհրդարան են մտել 2024 թվականի հոկտեմբերի ընտրություններում, սակայն հրաժարվել են վերցնել մանդատները՝ պնդելով, որ ընտրությունները կեղծվել են «Վրացական երազանքի» օգտին, որը մեծամասնություն է ստացել։

Հայցվորներն ընդդիմադիր կուսակցություններին մեղադրում են երկրի հիմնարար օրենքը խախտելու մեջ:

«Վրաստանի Սահմանադրությունն անընդունելի է համարում այնպիսի քաղաքական կուսակցության ստեղծումը և գործունեությունը, որի նպատակը Վրաստանի սահմանադրական կարգի բռնի տապալումը կամ փոփոխությունն է, երկրի անկախության խախտումը կամ տարածքային ամբողջականության խախտումը»,- նշվում է հայցում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն